ՀԱՅՏՆՈՒՄ Է ՆԳ ՆԱԽԱՐԱՐԸ

12:27 - 06 Մար, 2024

Շուրջ 326 հազար մարդ կկարողանա Սենա գետի ափին հետևել Փարիզում կայանալիք օլիմպիական  ամառային խաղերի բացման արարողությանը: Այս մասին Սենատում, լսումների ժամանակ,  հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դամանին։ Նրա խոսքով, 104 հազար մարդ  արարողությունը կդիտի ափամերձ  յարուսի  ստորին,  իսկ 222 հազար հանդիսական  կտեղակայվի վերին հատվածում, որտեղ մուտքն անվճար կլինի։ 

Առավելություն կտրվի նախապես գրանցվածներին։ Միևնույն ժամանակ, այն շրջանների բնակիչները, որոնց մուտքը փակ կլինի արարողության ժամանակ, պետք է հատուկ անցագիր ստանան՝ տարածքով տեղաշարժվելու համար: 

Այլ նորություններ