ՀԱՍԿԱՆԱԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

11:37 - 20 Մայ, 2021

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է   երկու անգամ կրճատել Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից  օտարերկրյա պատվիրակությունների ընդհանուր թիվը: Դա կլինի ոչ ավելի, քան 78 հազար մարդ / առանց մարզիկների /:

Նշվում է, որ կարգելվի  պետությունների ղեկավարների և նախարարների հանդիպումը իրենց իսկ օլիմպիականների հետ:

Արտասահմանյան երկրների ներկայացուցիչներին խորհուրդ  է տրվում  հնարավորինս կարճ ժամանակահատվածում մնալ Ճապոնիայում, չօգտվել հասարակական տրանսպորտից և գտնվել միայն  Տոկիոյի տարածքում: Եթե նրանք համաձայնեն կատարել այդ պահանջները և կորոնավիրուսի  թեստեր անցնեն, ապա Ճապոնիա ժամանելուն պես երկշաբաթյա կարանտինը նրանց համար կչեղարկվի:

 

 

Այլ նորություններ