Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթանում է ծանրամարտի Գրան պրի միջազգային մրցաշարը:
Մեր երկրի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը 96 կգ քաշայինների պայքարում, երկամարտի 370 կգ (170 կգ +200 կգ ) արդյունքով գրավեց երկրորդ տեղը:
Պոկում վարժությունում Դավիթը դարձավ ոսկե, իսկ հրումում ՝ բրոնզե մեդալակիր։
Մրցումները շարունակվում են: