Ամիսներ առաջ են սկսվել Փարիզի օլիմպիական խաղերի հակադոպինգային միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:
Ավելի քան 1000 պատասխանատու աշխատակիցներ մրցումների ընթացքում ստուգել են շուրջ 4000 մարզիկ – մարզուհու: Այդ ջանքերը լիովին համապատասխանում են համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) պահանջներին:
Միջազգային թեստավորման գործակալությունը (ITA), որը ստեղծվել է 2018թ. և մասամբ ֆինանսավորվում է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից, կվերահսկի հակադոպինգային միջոցառումները Փարիզի օլիմպիական խաղերում: Նշած կազմակերպությունը իր պարտականությունները կատարել է նաև Տոկիոյի ամառային և Պեկինի ձմեռային խաղերում։
ITA -ն օլիմպիական ավանում կտեղակայվի հուլիսի 18-ից՝ խաղերի մեկնարկից մեկ շաբաթ առաջ։
Ապրիլի կեսերից ITA - ն աշխատում է միջազգային մարզական ֆեդերացիաների և ազգային հակադոպինգային գործակալությունների հետ՝ նպատակային թեստերը համապատասխան պարբերականությամբ համակարգելու համար:
Քանի որ որակավորման մրցումները ավարտվում են խաղերից շաբաթներ առաջ, կազմակերպությանը հանձնարարված է վերահսկել մոտավորապես 40,000 մարզիկների, որոնցից 10,000-ը կմրցեն Փարիզում: Երեք տարի առաջ Տոկիոյի օլիմպիական խաղերի ժամանակ նրանք շուրջ 6200 թեստ են անցկացրել 4000 մարզիկների վրա՝ դրական արդյունքներով։
Այս միջոցառումները հատկապես տարածված են կոնկրետ մարզաձևերում, ինչպիսին է ծանրամարտը և կոռուպցիոն խնդիրներ ունեցող երկրների մարզիկների շրջանում: Թեստավորումը կարող է ուղղված լինել նաև առանձին մարզիկների վրա, ովքեր կասկածելի բարելավում են գրանցում:
Մրցավայրերում կտեղադրվի շուրջ 50 հակադոպինգային կայան։ Այն մարզիկները, ովքեր չեն բնակվի օլիմպիական ավանում, ինչպիսիք են ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականի անդամները, պետք է զեկուցեն իրենց կացարանների մասին և կարող են թեստավորվել իրենց հյուրանոցներում:
Նորաստեղծ Orsay լաբորատորիան կստանա և կվերլուծի նմուշները։ Այս հաստատության աշխատանքը համապատասխանում է հակադոպինգային նորացված չափանիշներին: