<< Պեկին - 2022 >> կազմկոմիտեն շարունակում է հետևել կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի տարածմանը: Դիտարկվում և գնահատվում է շտամի պոտենցիալ ազդեցությունը օլիմպիական խաղերի վրա: Կգործեն կոշտ միջոցառումներ՝ անվտանգ խաղեր ապահովելու համար: Կազմկոմիտեն համագործակցում է միջազգային օլիմպիական կոմիտեի հետ` վարակի դեմ պայքարի նոր սկզբունքներ և միջոցներ մշակելով:
Կազմակերպիչները լիակատար վստահություն և վճռականություն են հայտնում օլիմպիական մարզահանդեսը անցկացնելու հարցում: