ԳՈՐԾԻ ԴՐՎԵՑ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ

11:27 - 15 Նոյ, 2022

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան  մենամարտերի տեսադիտման նոր համակարգ է ներկայացրել: Այն  գործի է դրվել երեկ,  նոյեմբերի 14 –ին՝   Իսպանիայում մեկնարկած աշխարհի երիտասարդական առաջնությունում, որին մասնակցում է նաև մեր երկրի հավաքականը:  

Հանդիպման պատասխանատու  դիտորդի հրահանգով  տեսավերանայումը  կիրականացվի մենամարտի ավարտից անմիջապես հետո՝ հինգ րոպեի ընթացքում։ 

Համակարգը ավտոմատ կերպով կակտիվանա, երբ անհամաձայնություն  կլինի հինգ  մրցավարների, դիտորդի և գնահատողի  տեսակետների միջև: 

Տեսադիտումը  նաև կդիտարկվի այն դեպքում,  եթե մրցավարի գործողությունները կհակասեն տեխնիկական  և մրցումների կանոններին, ինչը ազդած կլինի մենամարտի ընդհանուր արդյունքի վրա: Պետք է միաձայն լինեն  դիտորդը և գնահատողը:  

2023թ.  հունվարից  IBA-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերում կներդրվի տեսադիտման նոր համակարգը:

 

Այլ նորություններ