Հուլիսի 23 –ին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կսկսվեն 32 –րդ ամառային օլիմպիական խաղերը: Այդ ստուգատեսին կմասնակցեն նաև Հայաստանի 17 պատվիրակներ:
Թե ինչպիսին կլինեն նրանց մրցելույթները, ինչպիսի տրամադրությամբ նրանք կվերադառնան հայրենիք ՝ այդ մասին առայժմ ոչ-ոք չի կարող ճիշտ գուշակումներ տալ:
Հայ մարզասերը հաղթանակներ է ակնկալում մեր պատվիրակներից, ցանկանում է , որ հարստանա օլիմպիական խաղերի հայաստանցի չեմպիոնների ցանկը: Ներկայացնենք մեր 14 ոսկե դափնեկիրներին:
ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆ սպորտային մարմնամարզություն, Հելսինկի, 1952թ. 15 –րդ օլիմպիական խաղեր, երկուական ոսկե և արծաթե մեդալ
ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆ սպորտային մարմնամարզություն, Մելբուռն 1956թ. և Հռոմ 1960թ. 16 –րդ և 17 –րդ օլիմպիական խաղեր,երեք ոսկե և մեկ արծաթե մեդալ, ՀՀ 20 –րդ դարի լավագույն մարզիկ
ԻԳՈՐ ՆՈՎԻԿՈՎ հնգամարտ Մելբուռն 1956թ. Հռոմ 1960թ. և Տոկիո 1964թ. 16 –րդ , 17 –րդ և 18 –րդ օլիմպիական խաղեր, երկուական ոսկե և արծաթե մեդալ:
ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ բռնցքամարտ , Մեբուռն 1956թ. 16 –րդ օլիմպիական խաղեր
ՖԱԻՆԱ ՄԵԼՆԻԿ , աթլետիկա,սկավառականետորդ, Մյունխեն 1972թ. 20-րդ օլիմպիական խաղեր
ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ ծանրամարտ, Մոսկվա, 1980թ. 22 –րդ օլիմպիական խաղեր
ԷԴՎԱՐԴ ԱԶԱՐՅԱՆ, սպորտային մարմնամարզություն, Մոսկվա 1980թ. 22 –րդ օլիմպիական խաղեր
ՀՈԿՍԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ, ծանրամարտ, ՍԵՈՒԼ 1988թ. 24 –րդ օլիմպիական խաղեր
ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ ՍԵՈՒԼ 1988թ. 24 –րդ օլիմպիական խաղեր
ԻՍՐԱՅԵԼ ՄԻԼԻՏՈՍՅԱՆ ծանրամարտ, , Բարսելոն, 1992թ. 25 –րդ օլիմպիական խաղեր
ՀՐԱՉՅԱ ՊԵՏԻԿՅԱՆ, հրաձգություն, Բարսելոն 1992թ. 25 –րդ օլիմպիական խաղեր
ՄՆԱՑԱԿԱՆ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ, հունահռոմեական ըմբշամարտ, Բարսելոն 1992թ.25 –րդ օլիմպիական խաղեր
ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ, հունահռոմեական ըմբշամարտ, Ատլանտա 1996թ. 26 –րդ օլիմպիական խաղեր
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, հունահռոմեական ըմբշամարտ, Ռիո դե Ժանեյրո 2016թ. 31 –րդ օլիմպիական խաղեր