Ութերորդ օլիմպիական խաղերը մարմնավորում էին Պիեռ դե Կուբերտենի տեսլականը աշխարհի ամենամեծ մարզական իրադարձության մասին և նրա շատ գաղափարներ ցայսօր մնում են արդիական:
1921 –ին թոշակի անցած Կուրբերտենը, ՄՕԿ-ի գործընկերներին ուղղած նամակում, խնդրել է, որ կատարեն իր վերջին ցանկությունը. << ... իմ հայրենի Փարիզին շնորհել 1924թ. օլիմպիական մայրաքաղաք >> :
Իրականում, ժամանակակից օլիմպիական խաղերը վերակենդանացնելու նրա սկզբնական դրդապատճառը հույսն էր, որ իրադարձությունն ինքնին կարող է փառք բերել իր երկրին:
1915թ. 52 տարեկանում, ՄՕԿ-ի կենտրոնակայանը Փարիզից չեզոք Շվեյցարիայի Լոզանի անվտանգ ափեր տեղափոխելուց հետո, նա չեղյալ է հայտարարել նախագահական պարտականությունները և հպարտորեն կրել է ֆրանսիական բանակի համազգեստը՝ ի պաշտպանություն իր ազգի, առաջին համաշխարհային պատերազմում:
1924թ. հունիսին վերադառնալով Փարիզ, նրա սիրտը լիքն էր զգացմունքներով, ուղեղը ՝ մտքերով, թե ինչի է հասել և ինչ է պատրաստվում թողնել:
Հայրենասերի հպարտությամբ հավատում էր, որ Փարիզը` աշխարհի անվիճելի մշակութային մայրաքաղաքն է, անմահության վերջին դրոշմը կդնի իր կենսագրության վրա և սպորտի միջոցով բարեկամության ու խաղաղության համաշխարհային շարժումը մշտական կլինի:
Մեկ տարի անց, Պրահայում հրավիրված ՄՕԿ-ի համագումարում, բարոնը բարձրացել է ամբիոն և կոչ արել գործընկերներին շարունակել իր աշխատանքը:
Հրաժեշտի ժամանակ Կուբերտենը մի շարք նախազգուշացումներ է արել գալիք վտանգների մասին: Դրանց պաշտպանության սկզբունքներից գլխավորն այն է, որ խաղերը որևէ երկրի կամ ռասայի սեփականությունը չեն, և որ դրանք ընդհանրապես չեն կարող մենաշնորհվել որևէ մեկին:
Բոլոր մարդկանց և մարզաձևերին պետք է վերաբերվել հավասար՝ առանց հասարակական կարծիքի տատանումների կամ քմահաճույքների:
Այսօր էլ Կուբերտենի ուղերձը կրում է բարոյական անմիջականություն, որն արտացոլում է նրա օլիմպիական տեսլականի հավերժական որակները, որոնք Փարիզն ու Ֆրանսիան էին և կրկին ունեն մարզական տոն անցկացնելու բացառիկ հնարավորություն: