Եվրոպայի ամառային երրորդ խաղերին մասնակցող Հայաստանի պատվիրակության կազմը շարունակում է համալրվել: Արդեն հայտնի են հրաձգության, թեքբոլի, կարատեի, աթլետիկայի և թաեքվոնդոյի մրցումների մասնակից հայաստանցի մարզիկների անունները: Շարքը խտացնում են նաև ճկասուսերակիրներ Գրիգոր Պապոյանը, Բորիս Դադայանը, խոցասուսերակիրներ Ալիկ Նավասարդյանը, Գրիգոր Մնացականյանը, Էմմա Պողոսովան, ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը, Արման Ենոքյանը, Մարատ Գրիգորյանը, Ալիսա Զաքարյանը և մուայթայիստներ Գոռ Սարգսյանը / 67 կգ /, Արմեն Գրիգորյանը / 71 կգ /, Լուսի Տեր Դավթյանը / 63, 5 կգ /:
Լեհաստանում կայանալիք Եվրոպայի ամառային երրորդ խաղերի մեկնարկին մնացել է 35 օր: