Կիեւում ավարտվեց ըմբշամարտի Ուկրաինայի ականավոր մարզիչներին ու ըմբիշներին նվիրված 21-րդ միջազգային մրցաշարի առաջին օրը: Այսօր մրցագորգ մտած Հայաստանի հինգ հունահռոմեական ըմբիշներից չորսը բարձրացան պատվո պատվանդան:
Սարգիս Քոչարյանը (լուսանկարում) 80 կգ քաշային կարգում հաղթեց բոլոր մրցակիցներին ու նվաճեց հաղթողի կոչումը:
Այս քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանն արժանացավ բրոնզե պարգեւի:
Արծաթ նվաճեց 98 կգ քաշային Արթուր Շահինյանը, իսկ Գեւորգ Ղարիբյանը երրորդ մրցանակակիր դարձավ 59 կգ քաշային կարգում:
Վաղը մրցագորգը կտրամադրվի Կարեն Ասլանյանին՝ 66 կգ քաշային կարգ, Վարշամ Բորանյանին՝ 75 կգ, Մաքսիմ Մանուկյանին՝ 85 կգ եւ Վաչիկ Եղիազարյանին՝ 130 կգ: