Ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերի մրցանակակիրները հավաքվել էին Լոզանի << Medal Plaza >> հրապարակում, որտեղ տեղի ունեցավ պատանեկան համաշխարհային գլխավոր մարզահանդեսի փակման հանդիսավոր արարողությունը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը շրջապատված էր շքերթի մասնակից երիտասարդ մարզիկներով:Նրանք շնորհակալություն հայտնեցին կազմկոմիտեի նախագահ Վիրժինի Ֆևրին և Թոմաս Բախին: ՄՕԿ –ի նախագահը ողջունեց մասնակիցներին. << Դուք` երիտասարդ մարզիկներդ, օլիմպիական ոգու և մթնոլորտի լավագույն դեսպաններն եք: Երկու շաբաթվա ընթացքում արժանիորեն մուտք գործեցիք մարզական մեծ ընտանիք: Ընդմիշտ հավատարիմ մնացեք օլիմպիական գաղափարներին >>:
Թոմաս Բախը ՄՕԿ –ի դրոշը հանձնեց Կորեայի հանրապետության մարզիկներին, քանզի այդ երկրում է 2024 թ. անցկացվելու պատանեկան չորրորդ խաղերը:
Արարողությունն ավարտվեց հանրահայտ երգիչ և կոմպոզիտոր Բաստիան Բեյքերի համերգով: