ԲԱՍԿԵՏԲՈԼ ․ ՀԵՌԱՎԱՐ ՔՆՆԱՐԿՈՒՄ

09:41 - 30 Ապր, 2020

Տեղի է  ունեցել  ՖԻԲԱ-Եվրոպայի կողմից կազմակերպված hեռավար քննարկում ՝  նախատեսված վարկանիշային աղյուսակի 33- 50-րդ տեղերում գտնվող երկրների համար:ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի  մամուլի ծառայությունը հայտնել  է, որ  քննարկման մասնակիցների թվում է եղել  նաև Հայաստանը:

ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը հակիրճ ներկայացրել է ,  թե ինչ իրավիճակ է հայկական բասկետբոլում պանդեմիայի օրերին: Նշվել է , որ ամենամեծ վնասը կրել են ազգային հավաքականները, որոնք ամռանը պետք է մասնակցեին Եվրոպայի առաջնություններին: Ամռանը ՀԲՖ-ն կփորձի կազմակերպել լրացուցիչ ուսումնամարզական հավաքներ և ընկերական հանդիպումներ, որոնք թույլ կտան մինչև 16 և 18 տարեկան բասկետբոլիստներին ձեռք բերել անհրաժեշտ խաղային փորձ: Ներքին առաջնությունների վերսկսման վերաբերյալ ՀԲՖ-ն որոշում կկայացնի մայիսի 14-ից հետո:

ՖԻԲԱ-Եվրոպայի նախագահ Տուրգայ Դեմիրելը և գլխավոր քարտուղար Կամիլ Նովակը հանդես են  եկել  ելույթներով, նշելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար:

 

Այլ նորություններ