«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Արսեն Ջուլֆալակյան

13:40 - 17 Հուն, 2016

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և  նրանց օլիմպիականներ լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

 

Մեր նախագծի հաջորդ հերոսը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն է: Կրտսեր Ջուլֆալակյանն իր մեդալների զամբյուղում ունի գրեթե բոլոր մեդալները, բացառությամբ ամենաբաղձալի օլիմպիական ոսկուց: Երկար տարիների աշխատանք, համառություն, նվիրվածություն և երբեք չհանձնվելու ձգտում. Արսենն այն բացառիկներից է, ով մարզական կարիերան համատեղում է կրթության հետ: Մեր նկարահանումների ընթացքում Ջուլֆակայանը ևս մեկ անգամ ներկայացավ իրեն բնորոշ պրոֆեսիոնալիզմով և լուսանկարներում ունի իր յուրօրինակ շարքը:

  

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Եթե կարելի է թալիսման անվանել՝ խաչս:

 -Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Շատ կցանկանայի, որ կողքիս լինեին մայրս և կինս, բայց հասկանում եմ, որ ընտանիքիս ներկայությունը ինչ-որ չափով ինձ կշեղի  բուն Խաղերից:

-Ո՞ւմ  հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Ընտանիքիս: Հոգով և մտքով միշտ ընտանիքիս հետ եմ, որովհետև հենց նրանք գիտեն, թե որքան բարդ է այս ամենը:

-Երեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը:

-Հիասքանչ տոն, խաղաղության խորհրդանիշ և երազանք:

 -Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:

-Միայն հաղթական:

  

 

Ըմբիշ՝ Միհրան Հարությունյան

Բռնցքամարտիկներ՝  Նարեկ Աբգարյան

 Արամ Ավագյան

Վլադիմիր Մարգարյան

 Արթուր Հովհաննիսյան

Պաշտոնական գործընկեր՝ Ucom 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ