Փարիզում այսօր ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ 97 կգ քաշային Գեորգի Կետոեւն այսօր երեկոյան կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը լինելու է Վրաստանը ներկայացնող Էլիզբար Օդիկաձեն:
Մեր երկրորդ ըմբիշը՝ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, հենց առաջին գոտեմարտում տանուլ տվեց ճապոնացի Սոհսուկե Տակատանիին, իսկ հետագայում զրկվեց երրորդ տեղի համար գոտեմարտելու հեռանկարից: