Ավտոմոբիլային սպորտի միջազգային ֆեդերացիան (FIA) հայտարարել է, որ կրկին հայտ կներկայացնի օլիմպիական խաղերում կարտինգը ներառելու համար: Բանն այն է, որ սպասվածին հակառակ, 2028թ. Լոս Անջելեսում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ծրագրում մարզաձևը չընդգրկվեց:
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նիստում ֆեդերացիայի պատասխանատուները նշել են, որ հավակնորդների ցուցակում հայտնվելն արդեն իսկ լավատեսություն է ներշնչում:
Նպատակ կա ջանքեր գործադրել մարզաձևը օլիմիական ընտանիքին անդամակցելու համար:
Ի դեպ, Բուենոս Այրեսում 2018թ. կայացած ամառային պատանեկան օլիմպիական խաղերում կարտինգը ներկայացվել էր որպես ցուցադրական միջոցառում։ Հավելենք նաև, որ դեռևս 1900թ.Փարիզի օլիմպիական խաղերում անցկացվել են ավտոարշավորդների մրցումներ: