Թեհրանում կայացած թենիսի Մ 18 տարեկանների ITF մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Սողոյանը նվաճել է չեմպիոնի կոչումը։
Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն թենիսիստներ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը գոհ է Սողոյանի արդյունքից.
«Արթուրն իր տարիքային խմբում լավագույնն է Հայաստանում։ Նա 15 տարեկան է ու այս մրցաշարում հաղթել է նաեւ իրենից մեծերին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Վահե Ավետիսյանը։
Մարզիչը նշեց, որ հաջորդ շաբաթ Երեւանում կկայանա Մ 18 տարեկան տղաների եւ աղջիկների ITF մրցաշար, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի հավաքականի անդամները։