Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Յոսիհիդե Սուգան և միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը առաջիկայում հեռախոսազրույց կունենան։Կքննարկեն << Տոկիո -2020 >> օլիմպիական և պարալիմպիկ խաղերին առնչվող կազմակերպչական խնդիրները։
Ճապոնական լրատվամիջոցների հաղորդմամբ հեռախոսազրույցը ամենայն հավանակությամբ տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:
ՄՕԿ-ի ղեկավարը շնորհավորել է Յոսիհիդե Սուգային նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել , որ վարչապետի հետ ամեն ինչ կանեն օլիմպիական խաղերի անվտանգ և հաջող անցկացման համար։