ԿՐԿԻՆ ԱԹԵՆՔՈՒՄ

14:57 - 28 Հուլ, 2021

Աթենքում, հոկտեմբերի 23-25-ը տեղի կունենա ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի / ANOC /   գլխավոր  համաժողովը: Ենթադրվում է, որ միջոցառմանը կմասնակցեն 206 ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներ: 

Նախատեսվում  են քննարկումներ և կարևոր որոշումներ՝ հետագա աշխատանքները կարգավորելու համար:

Կազմակերպիչները նշում են , որ  2021թ. Հունաստանի մայրաքաղաքը  կրկին կդառնա  համաշխարհային սպորտի շարժման կենտրոնը:

Ի դեպ, այս տարի`  Աթենքում,  պաշտոնական  այցով  եղել է միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և այնտեղ  կայացել է  Եվրոպայի  օլիմպիական կոմիտեի  գլխավոր ասամբլեան: 

Վերջին անգամ  ANOC ի գլխավոր ասամբլեան այդ երկրում  տեղի է ունեցել 17 տարի առաջ ՝ 2004թ.  Աթենքի օլիմպիական խաղերի տարում:

 

 

Այլ նորություններ