Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը իր բարձր կարգը հաստատեց աշխարհի գավաթի խաղարկությունում: Գերմանիայի Կոտբուս քաղաքում տեղի ունեցած հեղինակավոր այդ մրցաշարում երևանցին դարձյալ իր նախասիրած հենացատկերում վաստակեց 14, 983 միավոր և վստահորեն գրավեց առաջին տեղը:
Գոհացրեց նաև Վահագն Դավթյանը: Օղակների վրա վարժությունում նա արժանացավ 14.600 միավորի ու դարձավ երկրորդ մրցանակակիր:
Մեր մարմնամարզիկները Գերմանիայից կմեկնեն Դոհա: Այնտեղ կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում թիմին կմիանա նաև անվանի Հարություն Մերդինյանը: