ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

16:17 - 30 Սեպ, 2022

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հաստատել է կազմակերպության հանձնաժողովների անդամներին: ՄՕԿ –ի ջանքերի շնորհիվ  նրանցում  ընդգրկվել են հավասար թվով կանայք և տղամարդիկ:

Դա  կարևոր գործընթաց է  <<  Օլիմպիական օրակարգ  - 2020  + 5  >>  -ի հիմնական առաջարկություներից մեկի ՝ գենդերային հավասարությունը  պահպանելու  հարցում:

ՄՕԿ-ի հանձնաժողովներում  կա 546 ներկայացուցիչ,  որից 273  - ը տղամարդիկ են,  273-ը՝ կանայք։ Մինչդեռ 2013թ. հանձնաժողովների պաշտոնների միայն 20 տոկոսն էին զբաղեցնում  կանայք:

Այդ կառույցները կարևոր դեր են խաղում կազմակերպության աշխատանքներում: Նրանք  կենտրոնանում են  կոնկրետ  ոլորտների վրա և հանդես են գալիս առաջարկություններով:

Յուրաքանչյուր հանձնաժողովում ընդգրկված են նաև  ՄՕԿ –ի անդամներ և անկախ փորձագետներ:

Առաջին անգամ ՄՕԿ –ի մարզիկների հանձնաժողովում կան  փախստականների օլիմպիական հավաքականի  մարզիկ- մարզուհիներ:

Նոր կառուցվածքը արտահայտում է ՄՕԿ  -ի օրակարգի ռազմավարական նպատակները: 

 

 

 

 

 

 

Այլ նորություններ