Միքայելի երկրորդ հաղթանակը

13:00 - 03 Դեկ, 2018

Ֆինլանդիայի Ռուկա քաղաքում անցկացվեց դահուկավազքի միջազգային մրցաշար: Դահուկուղի ելան յոթ երկրների   մարզիկներ: 30  մասնակից, նրանց թվում ` աշոցքցի  19-ամյա Միքայել Միքայելյանը, մինչև 20 տարեկան էին: Մեր դահուկորդը ազատ ոճի  15 կմ  մրցատարածությունում, երիտասարդների պայքարում գրավեց առաջին  տեղը: Իսկ  մրցաշարին հայտավորված 80 մարզիկների մրցավեճում  նա եզրափակեց   << հրաշալի յոթնյակը >> և վաստակեց 70,94 վարկանիշային միավոր։ Նրա համաքաղաքացի  Թադևոս Պողոսյանը 21-ն էր  / 93, 25 միավոր/, վանաձորցի Արման Մատինյանը 63-ն էր / 164,12 /: Աշոցքի մեկ այլ պատվիրակ` Կատյա Գալստյանը կանանց  ազատ ոճի 10 կմ տարածությունում, 45 մասնակիցների պայքարում 17-ն էր՝ 125,25 միավոր։

Մրցաշարը վարկանիշային էր: Դահուկորդների վաստակած միավորները օլիմպիական քառամյա փուլի ընդհանուր հաշվարկով գումարվում են  մարզաձևի միջազգային ֆեդերացիայի համապատասխան  տարիքային խմբերի դասակարգման աղյուսակում:

Մինչև տարեվերջ, դեկտեմբերին, մեր մարզիկների մասնակցությամբ  Ֆինլանդիայում կանցկացվի միջազգային ևս երկու մրցաշար:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ