Շահագրգիռ կողմերի հետ համագործակցելուց հետո << Փարիզ – 2024 >> օլիմպիական և պարալիմպիկ խաղերի տնօրենները հաստատել են նոր հայեցակարգ:
Ընդունված ռազմավարությունը ազդարարում է խաղերի անցկացման նոր դարաշրջան։ Այն պետք է ապահովի << Օլիմպիական օրակարգ – 2020 >> -ի և առաջարկությունների իրագործումը:
Ընդունված որոշումով նվազեցվում է նոր կառույցների քանակը, ապահովում է բյուջեի խնայողություն և խիստ վերահսկողություն ֆինանսական միջոցների վրա, շրջակա միջավայրի պահպանում և այլն։
33 –րդ օլիմպիական խաղերը պետք է կայանան Փարիզում, 2024թ․ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Ֆրանսիայի մայրաքաղաքը երկրորդ անգամ կհյուրընկալի քառամյա փուլի գլլխավոր մարզական միջոցառումը: Փարիզում առաջին անգամ օլիմպիական խաղերը անցկացվել է 1924թ․: