Կայացել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրից հետաձգված << Լոռի >> - << Վան >> հանդիպումը։ 1 ։ 0 հաշվով հաղթել է << Վանը >>։
Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ սեպտեմբերի 18-ից թույլատրվում է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից յուրաքանչյուր ակումբից 75 հանդիսատեսի մասնակցություն VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումներին / ընդամենը՝ 150 անձ /:
Դաշտի տեր ակումբի պատասխանատվությամբ՝ բոլոր երկրպագուները պետք է տեղակայվեն մարզադաշտում՝ պահպանելով սահմանված սոցիալական հեռավորությունը և հանդիպման ամբողջ ընթացքում կրեն դիմակներ։