Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը հնարավորություն ուներ՝ պայքարելու բրոնզե մեդալի համար: Սակայն ձեռքի վնասվածքի պատճառով մեր ըմբիշը չի ներկայցել սփոփիչ գոտեմարտին, որում նրա մրցակիցը Հուսեյին Շահբանովն էր Բելառուսից:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը նշեց, որ Թևանյանի՝ սփոփիչ գոտեմարտին չմասնակցելը մարզիչների որոշումն էր, քանի որ երիտասարդ ըմբիշը բավական լուրջ՝ ջլի վնասվածք էր ստացել։
Վազգեն Թևանյանն անձնական մարզչի ՝ Ռաֆիկ Գոլեցյանի հետ միասին տրիբունայից հետևում էր Արսեն Հարությունյանի կիսաեզրափակիչ գոտեմարտին՝ ոգևորելով թիմակցին։