Հայաստանի ներկայացուցիչներ Ռաֆայել Հակոբյանը (56 կգ), Բենիկ Նիկողոսյանը (64 կգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանը (75 կգ) չեն կարողացել հաղթահարել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչի արգելքը եւ լքել պայքարը:
Ռաֆայել Հակոբյանը քառորդ եզրափակիչում պարտվել է թաիլանդցի Նոպհարատ Թախուին, Բենիկ Նիկողոսյանին պայքարից դուրս է թողել ուկրաինացի Մաքսիմ Մոլոդանը, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանին հաղթել է ուզբեկ Նավո Տամազովը:
Կկիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում Հայաստանի ներկայացուցիչները կապահովեին առնվազն բրոնզե մեդալ: