Բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի Ալբանիայի հետ խաղում Արագադ Աբրամիանն իր նորամուտը կնշի Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
Արագադի խոսքով՝ վաղուց էր ցանկանում միանալ ազգային թիմին, սակայն ԱՄՆ ուսանողական լիգայում հանդես գալու պատճառով միայն հիմա է ստացվել.
«Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Տղաներն ինձ լավ են ընդունել, թիմում հիանալի մթնոլորտ է: Հավաքականի խաղերին միշտ հետեւել եմ, բասկետբոլիստների մեծ մասին ճանաչում եմ:
Ալբանիայի հետ խաղը մեզ համար շատ կարեւոր է: Ես եւ թիմակիցներս պատրաստ ենք: Երեկ դիտել ենք նրանց խաղը, ծանոթ ենք մրցակցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արագադ Աբրամիանը:
Հայ բասկետբոլիստը հանդես է եկել ԱՄՆ-ի ուսանողական լիգայում, եւ սպասվում է, որ նա կարիերան կշարունակի Ա լիգայում: