ԵԹԵ ՀԱՍՏԱՏՎԻ ․ ․ ․

11:12 - 26 Օգո, 2020

Տոկիոյում  2021թ․ անցկացվելիք պարալիմպիկ խաղերի մրցումային ծրագիրը  կմնա անփոփոխ : Եթե հաստատվի, որ պարալիմպիկ խաղերը կկայանան, ապա հաջորդ տարվա առաջին եռամսյակում կսկսվի միջոցառումների նախապատրաստությունը։ Այս մասին  հայտնել է պարալիմպիկ միջազգային կոմիտեի  նախագահ Էնդրյու Փարսոնսը: 

Պարալիմպիկ խաղերը պետք է անցկացվեն Տոկիոյում,  օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը ՝  ամառային օլիմպիական մարզահանդեսի ավարտից երկու շաբաթ հետո:  22 մարզաձևերում կխաղարկվի մեդալների  540 հավաքածու։  Ակնկալվում է, որ մրցումներին կմասնակցեն 4500 մարզիկ –մարզուհիներ։

Այլ նորություններ