Այսօր մեկնարկել է սուսերամարտի Մ 23 տարեկանների Հայաստանի բաց առաջնությունը: Մասնակցում են շուրջ 90 մարզիկներ Երեւանից, Հայաստանի մարզերից եւ Վրաստանից: Սուսերամարտիկները մրցում են երկու զենքաձեւում՝ խոցասուսեր եւ ճկասուսեր:
«Այս առաջնությունը լավ հնարավորություն է մեր մարզիկների համար՝ պատրաստվելու հաջորդ տարի Հայաստանում կայանալիք Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը: