Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը / WADA / աշխատանքներ է տանում պարզելու համար, արդյոք կորոնավիրուսի պատվաստանյութերի բաղադրիչները կարող են ներառվել մարզիկների համար արգելված դեղերի ցուցակում:
Բրիտանական հակադոպինգային գործակալության գիտության և բժշկության բաժնի ղեկավար Նիք Վոյեկն ասել է, որ իրենք կապի մեջ են դեղագործական ընկերությունների և դեղարտադրողների միջազգային ֆեդերացիայի հետ։ Պետք է պարզել, թե արդյո՞ ք սպորտում արգելվում են պատվաստանյութերի բաղադրիչները և օգտագործվող տեխնոլոգիաները դժվարություններ կստեղծե՞ ն դոպինգի հայտնաբերման գործում։
WADA- ի նախնական արդյունքները ենթադրում են, թե քիչ հավանական է, որ պատվաստանյութերի համար օգտագործվող ՌՆԹ-ի կամ ԴՆԹ-ի հաջորդականությունները խախտեն հակադոպինգային կանոնները: