ԵՐԵՔ ՄԱՍՆԱԿԻՑ

14:47 - 09 Մար, 2022

Ինը մարզաձև է ընդգրկված Եվրոպայի ձմեռային պատանեկան օլիմպիական փառատոնի ծրագրում: Չնայած միջոցառումը տեղի կունենա մարտի 20 – 26 –ը,  բայց դեռևս երեք ամիս առաջ, 2021թ. դեկտեմբերին, արդեն կայացել է հոկեյի մրցաշարը:

Միջոցառումը կանցկացվի Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում: Մրցումներում հանդես կգան 14 – 18 տարեկան տղաներ ու աղջիկներ: Հայաստանը կներկայացնեն ծաղկաձորցի լեռնադահուկորդ Հայկ Հովհաննիսյանը / մարզիչ ՝ Էդգար Սողոմոնյան /, աշոցքցի դահուկավազորդներ Անգելինա Մուրադյանը և Սպարտակ Ոսկանյանը / մարզիչ՝ Ալլա Միքայելյան /: Նրանք տեղերում են շարունակում  նախապատրաստական մարզումները:

Այլ նորություններ