Եռօրյա պայքարից հետո Երևանում ավարտվեց Հայաստանի վոլեյբոլի գավաթի խաղարկությունը: Մրցաշարն անցկացվեց շրջանաձև մրցակարգով և հանդես եկան տղամարդկանց ու կանանց չորսական թիմեր:
Կանանց մրցումներում հաղթող ճանաչվեց խաղային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի թիմը, իսկ տղամարդկանց պայքարում ՝ ՖԻՄԱ –ն: