Հայաստանի թիավարության վերաբերյալ հաճելի լուր ստացվեց: Մարզաձևի հայկական դպրոցի ներկայացուցիչները առաջին անգամ աշխարհի առաջնությունում լավագույն տասնյակ մտան: Ավելին, սևանցի չորս մարզիկներ կանոէ մարզաձևում, չորս տեղանոց նավակով, 500մ. տարածությունում, մտան եզրափակիչ, գրավեցին պատվավոր յոթերորդ տեղը և լրացրին միջազգային կարգի սպորտի վարպետի նորման: Սա լուրջ հաջողություն է, մանավանդ, որ փորձառու մարզիչ Ավետիք Մալխասյանի անձնական սաները երբեք չէին պարապել չորստեղանոց նավակով: Բանն այն է, որ մեզանում գոյություն չունի, չկա նման նավակ ու նրանք մրցավայրում, համատեղ մի քանի մարզումներ անցկացնելով են << ջուր մտել >> ու կես խոսքով, շնչառությամբ են զգացել – քաջալերել միմյանց, համահունչ թիավարել ու տեղ գտել << հրաշալի >> յոթնյակում:
Համարենք, որ սա մեզանում թիավարություն մարզաձևի հաջողության սկիզբն է: Մեր քառյակը հանդես է եկել հետևյալ կազմով. Արա Վիրաբյան, Վահե Դավթյան, Գևորգ Փիլոսյան և Նորիկ Մարգարյան:
Նշենք, որ Գերմանիայի Դուիսբուրգ քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում, 42 մրցաձևում, հայտավորված էին 94 երկրների 2000 մարզիկ –մարզուհիներ / յոթը ՝ Հայաստանից /: