Նորվեգիայի Ֆրեդրիկստադ քաղաքում, Եվրոպայի առաջնության ընտրական փուլում երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը:
Եթե նախորդ երկու փուլերում մեր թիմը պարտվել էր չոր հաշվով / 0 : 4, 0 : 7 /, ապա այս անգամ բելառուս մրցակիցների դարպասը գրավեց երկու անգամ և խաղն ավարտվեց 2 : 5:
Հայաստանի հավաքականից դիպուկությամբ աչքի ընկան Դավիթ Հարությունյանը և Արթուր Միխայելյանը: