Բուդապեշտում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մնացած երեք բռնցքամարտիկներից այսօր 56 կգ քաշային կարգի երկրորդ մենամարտում Հակոբյանը հաղթել է վրացի Գիա Տոտլաձեին: Մեկնարկային փուլում հայ բռնցքամարտիկն ուժեղ էր գտնվել թուրք Այկոլ Միզանից: Այսօր ռինգ դուրս կգան նաև 64 Բենիկ Նիկողոսյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, որոնք ևս մեկնարկել էին հաղթանակով և կգոտեմարտեն քառորդ եզրափակիչի ուղեգրի համար: