Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան և ապահովագրության ու ռիսկային գործոնների վարչության միջազգային իստիտուտը / IIRM / ստեղծել են աշխատանքային խումբ։ Դրանում կընդգրկվեն բժշկական ամբիոնների, մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ , COVID-19 –ի գծով անկախ փորձագետներ և այլոք։ Կգործի նաև խորհրդատվական մարմին, որը կհամալրվի տարբեր ոլորտների պատվիրակներով։
Այս ամենն արվում է կորոնավիրուսի և վարակիչ այլ հիվանդությունների կանխարգելման համար։
Աշխատանքային խումբն իր առաջին հանդիպումը կանցկացնի ապրիլի 20-ին՝ հնարավորինս արագ ուղեցույցներ պատրաստելու համար: