Քաթարի մայրաքաղաք Դոհայում շարունակվում է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին ՝ չորրորդ փուլի մրցաշարը:
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հաջողությամբ հաղթահարեց հենացատկորդների որակավորման փուլը և մտավ եզրափակիչ:
Հավատում ենք, որ վաղը կայանալիք վճռական ցատկերում նա կրկին գերազանց մրցելույթներ կունենա և կհաստատի չեմպիոնին վայել իր բարձր կարգը:
Խաղարկվող մրցանակների համար այսօր կպայքարեն ուժեղագույն ությակների ներկայացուցիչները, որոնց թվում են Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը / երկուսն էլ ՝ օղակներ / և Հարություն Մերդինյանը / նժույգթափեր /: