Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում սեպտեմբերի 5 –ին կմեկնարկի Եվրոպայի ձյուդոյի երիտասարդական առաջնությունը: Դրան կմասնակցեն նաև Հայաստանի պատվիրակները:
Հաջողության հասնելու նպատակով, երկրի պատանեկան , երիտասարդական և մեծահասակների թիմերի առաջատար մարզիկները Գյումրիում մասնակցում են ուսումնամարզական հավաքի:
Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանը ասաց, որ եվրոպական ստուգատեսում հանդես կգան հավանաբար հրազդանցիներ Վահե Աղասյանը / 60 կգ /, Դավիթ Աղասյանը / 66 կգ /, վանաձորցի Արշակ Բեկչյանը / 60 կգ /, երևանցիներ Արտակ Թորոսյանը և Անդրեաս Հարությունյանը / երկուսն էլ ՝ 73 կգ /: