Հայաստանի տղամարդկանց և կանանց բասկետբոլի երիտասարդական / Մ18 / հավաքականները մեկնել են Եվրոպայի առաջնություններ:
Ալբանիայում տղաների թիմը, մարզիչներ Սևակ Քեթենջյանի և Սարգիս Ստեփանյանի ղեկավարությամբ, հուլիսի 23-ից 28-ը կմասնակցի C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին:
Մրցակիցներն են Մոլդովայի և Ադրբեջանի հավաքականները:
Մերոնք այսօր կմրցեն Մոլդովայի, իսկ հուլիսի 25 - ին ՝ Ադրբեջանի մարզիկների հետ:
Նույն տարիքային խմբում մարզիչներ Արտյոմ Թավակալյանի և Մերի Գրիգորյանի ղեկավարությամբ ՀՀ աղջիկների հավաքականը մեկնել է Կոսովո:
Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի ծրագրով այսօր՝ հուլիսի 23-ին մեր բասկետբոլիստուհիները կմրցեն Վրաստանի, վաղը՝ Ալբանիայի, իսկ հաջորդ օրը, հուլիսի 25 –ին ՝ Ադրբեջանի պատվիրակների հետ: