Մարմնամարզության աշխարհի 2021թ․ առաջնությունը, որը նախատեսված էր հոկտեմբերին, չի կայանա Կոպենհագենում։ Մարզաձևի դանիական ֆեդերացիան այդ մասին համապատասխան հաղորդագրություն է ուղարկել FIG - ին: Միջազգային ֆեդերացիայի գործկոմն առաջիկայում կքննարկի նոր մրցավայրի ընտրության հարցը:
Աշխարհի նախորդ առաջնությունը կայացել է Գերմանիայի Շտուտգարտում, 2022-ին պետք է անցկացվի Մեծ Բրիտանիայում, իսկ 2023-ին ՝ Բելգիայում: