Ֆրանսիայի մայրաքաղաքում, « Փարիզ – 2024 » կազմկոմիտեի նախաձեռնությամբ, մեկնարկել է օլիմպիական ամառային խաղերի մշակութային ծրագիրը:
« Մշակութային օլիմպիադա » անվանումով նախագծի միջոցառումները մինչև համաշխարհային մարզահանդեսի ավարտը ՝ 2024թ. սեպտեմբեր, կգործեն Ֆրանսիայի բոլոր բնակավայրերում :
Ծրագրին մասնակցում են գեղարվեստի, ճարտարապետության, խոհարարության , կրկեսի , պարի, կինոյի, գրականության, գիտության, նորաձևության, երաժշտության, թատրոնի և այլ բնագավառների ներկայացուցիչները:
Նպատակն է օլիմպիական խաղերի մշակութային բաղադրիչով միավորել սպորտը և արվեստը: