Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի 17 պատվիրակներից վեցը ՝ հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը, Արթուր Բարսեղյանը և ծանրորդուհի Իզաբելա Յայլյանն արդեն ավարտել են իրենց ելույթները:
Առայժմ մեր մարզիկները մեդալ չեն նվաճել: Բայց հաջողություն ակնկալում ենք: Նրանցից մեկն է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը / 63 կգ / : Նախորդ երեք օրերի նման, վաղը ՝ հուլիսի 31 –ին, չորրորդ օրն անընդմեջ մեր երկրից դարձյալ մեկ մարզիկ ՝ այս անգամ գյումրեցի Բաչկովը կելնի ասպարեզ: Օլիմպիական ռինգում նրա երկրորդ մրցակիցն է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևը:
Հանդիպումը նշանակված է առավոտյան ժամը 7.36 –ին:
Հուսանք, որ պատվասեր գյումրեցին կրկին հաղթանակ կտոնի և կուրախացնի հայ մարզասերներին: