Ծանրորդ Նորայր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում:
77 կգ քաշային Ավետիսյանը երկամարտում ցուցադրեց 315 կգ (140+175) արդյունք: Պոկում վարժությունում նա 5-րն էր, իսկ հրումում՝ 3-ը:
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանն ունի արդեն 4 մեդալ` 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն արծաթե մեդալակիր էր դարձել մինչև 23 տարեկանների մրցաշարում, իսկ 56 կգ քաշային Մարզպետ Մինասյանը երրորդ տեղն էր գրավել Մ20 տարեկանների առաջնությունում: 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը նվաճել էր Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոնի կոչումը: