Օլիմպիական խաղեր. Մրցումային 9-րդ օր

12:30 - 14 Օգո, 2016

Ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը Հայաստանն ունի 4 մարզիկ:

Պայքարի մեջ են մտնում ըմբիշները: Տեղական ժամանակով` 10:00-ից սկսած Խաղերում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը:

Բռցքամարտիկներ Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը կմրցեն համապատասխանաբար` 11:30-ին և 13:30-ին: Ավագյանի մրցակիցը իռլանդացի Մայքլ Կոնլանն է, իսկ Բաչկովինը` չինացի Հու Քիանխունը:

 Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նժույգթափերի եզրափակչում կմեկնարկի 15:30-ից:

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Պաշտոնական գործընկեր` Ucom

Լուսանկարը՝ Getty Images

ՀԱՕԿ լրատվության բաժին 

 

 

Այլ նորություններ