Հայաստանի հեծանվորդները նոր մրցաշրջանը սկսեցին խճուղային հեծանվասպորտի առաջնությունով: Երեկ` վերջին օրը, խմբային մրցավազքում մրցեցին պատանիները: Նրանք հաղթահարեցին 65 կմ տարածություն: Հաղթող դարձավ Ամու Ասուբովը, երկրորդը Հովհաննես Երանոսյան էր, երրորդը` Հենրիկ Երանոսյանը:
«Մրցաշրջանը հաջող մեկնարկեցինք: Արդյունքները սպասելի էին: Ճիշտ ընթացքով շարժվում ենք առաջ:
Պայմանավորվածություն ունենք Վրաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի հետ: Ապրիլի 16-ին Էդգար Ստեփանյանը կմեկնի Վրաստան, այնտեղից էլ Թուրքիա` մասնակցելու միջազգային մրցաշարի: Ստեփանյանն առաջիկայում եւս երկու մրցաշարում հանդես կգա. կրկին՝ Թուրքիայում, ապա՝ Ռուսաստանում:
Մեծահասակների եւ երիտասարդների հետ պատրաստվելու ենք Եվրոպայի առաջնությանը»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: