Փարիզում 2024թ. կայանալիք 33 –րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է ծրագիրը:
Կազմակերպիչները օգտվել են ՄՕԿ -ի << Օլիմպիական օրակարգ – 2020>> -ի դրույթներից:
Ֆրանսիացիները ՄՕԿ –ին առաջարկել են խաղերի ծրագրում չորս նոր մարզաձև ընդգրկել. բրեյքինգ, լեռնամագլցում, սքեյթբորդ և սյորֆինգ: Այդ մարզաձևերով հրապուրված երիտասարդների թիվը բավականին մեծ է:
Բրեյքինգը (բրեյք - դանս) հաջողությամբ ներկայացվել է Բուենոս Այրեսում 2018թ. անցկացված պատանեկան օլիմպիական խաղերում, իսկ Փարիզում մարզաձևը կնշի իր նորամուտը օլիմպիական խաղերում :
ՄՕԿ – ը 2020 թվականի դեկտեմբերին է հաստատել << Փարիզ 2024 >> – ի ծրագիրը:
Իսկ ահա կարատեն, բեյսբոլը և սոֆթբոլը , որոնք ընդգկված էին Տոկիոյի մարզահանդեսում, դուրս են մնացել:
Փարիզում կներկայացվի 32 մարզաձև: 200 –ից ավելի երկրների տասը հազար մարզիկ- մարզուհիներ կպայքարեն մեդալների 306 հավաքածուի համար:
Ֆրանսիայում համաշխարհային գլխավոր մարզահանդեսը տեղի կունենա 2024թ. հուլիսի 26 –ից օգոստոսի 11 –ը :