ՈւԵՖԱ-ի ազգերի լիգայի որակավորման չորրորդ տուրում, Տալլինում , Էստոնիա –Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1 : 1 հաշվով:
Մեր ընտրանին C դիվիզիոնի երկրորդ խմբում հինգ միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:
ՀՀ հավաքականին նոյեմբերի 15-ին կհյուրընկալեն Վրաստանի ֆուտբոլիստները: Այնուհետև, երեք օր հետո, խմբային մրցաշարի վերջին խաղում մերոնք կընդունեն Հյուսիսային Մակեդոնիայի թիմին: