Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի գործկոմը / WKF / կորոնավիրուսի համաճարակի պատճառով որոշել է հետաձգել 2021թ․ աշնանը Դուբայում նշանակված աշխարհի գավաթի խաղարկությունը և համաշխարհային կոնգրեսը։
Մեկ տարով հետաձգվել է նաև Բուդապեշտում 2022թ․ նախատեսված աշխարհի առաջնությունը։ Մարզաձևի նորամուտը պետք է տեղի ունենա Տոկիոյի օլիմպիական խաղերում։