Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայ մարզասերներին ուրախացրեց Ալեքսանդր Լազարյանը / 89 կգ /: Նա համառ պայքարում կարողացավ հաղթել իր հիմնական մրցակից, ռուսաստանցի Միխայիլ Պոդկորիտովին և դառնալ հաղթող:
Հայ պատանին երկամարտում ցույց տվեց 323 կգ արդյունք, որը մեկ կիլոգրամ ավելի է վերը նշած մրցակցի արդյունքից:
Դժգոհելու տեղիք չտվեց Ռաֆիկ Մինասյանը / 61 կգ /: Նա եզրափակեց լավագույն քառյակը: