Յո Հյոն-Գուն նշանակվել է 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի գործկոմի գլխավոր քարտուղար: Ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերն անցկացվելու են Հարավային Կորեայի Փյոնչան քաղաքում:
Յո Հյոն-Գուն պատասխանատու է մարզահամալիրների, մրցուղիների, Խաղերի բացման և փակման պաշտոնական արարողությունների վայրի, օլիմպիական ավանի, ինչպես նաև մարկետինգի և տրանսպորտի համար:
«Ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում, քան` հաճույք: Անելու շատ գործ կա»,- ասել է Յո Հյոն-Գուն:
Ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 9-25-ը: