Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի համար հունիսի առաջին հնգօրյակը փորձնական – ստուգողական նշանակություն կունենա: Տղաները ընկերական երկու խաղ կանցկացնեն: Դրանց շնորհիվ մարզիչները կրկին կստուգեն, որոշակի կարծիք կկազմեն իրենց սաների ընդհանուր պատրաստականության և խաղային օղակների փոխկապակցվածության մասին:
Վաղը՝ հունիսի մեկին, Երևանի ժամանակով 20. 00 –ին, Զագրեբում կսկսվի Խորվաթիա – Հայաստան մրցամարտը:
Մեր հավաքականը մրցավայր է մեկնել մայիսի 30 –ին և անցկացնում է նախապատրաստական վարժանքներ: Ի դեպ, մարզչական խումբը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր ֆուտբոլիստի հանդեպ՝ գնահատելով նրանց ընդհանուր վիճակն ու առանձնահակությունը:
Հունիսի հինգին մեր թիմը Ստոկհոլմում կմրցի Շվեդիայի ընտրանու հետ: